Լրահոս

10.09.2014 16:28


Ինը մարդ է զոհվել Բաղդադում պայթյունի հետևանքով

Ինը մարդ է զոհվել Բաղդադում պայթյունի հետևանքով

Առնվազն ինը զոհ, 29 վիրավոր կան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետևանքով, որտեղ այցով ժամանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին փոխանցում է «Ռեյթեր» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քերին ժամանել է Բաղդադ՝ Իրաքի նոր վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի հետ բանակցելու: Գործակալության տվյալներով՝ երեք ավտոմեքենա՝ պայթուցիկներով բեռնված, պայթել է Բաղդադի մոտակայքում, որը բնակեցված է մասնավորապես շիաներով:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Իսլամական պետություն» խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում: ԱՄՆ–ն օգոստոսից ավիահարվածներ է հասցնում ԻՊ–ի դիրքերին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը