Լրահոս

10.09.2014 15:43


«Google»-ը զբաղված է Gmail–ի փոստարկղերից 5 մլն օգտատիրոջ գաղտնաբառերի գողացման գործով

«Google»-ը զբաղված է Gmail–ի փոստարկղերից 5 մլն օգտատիրոջ գաղտնաբառերի գողացման գործով

Ամերիկյան «Google» համացանցային ընկերությունը զբաղված է Gmail–ի 5 մլն օգտատիրոջ գաղտնաբառերի հնարավոր գողացման գործով։ Նախօրեին ընկերության մամուլի ծառայությունից տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ համացանցում հրապարակվել է Gmail–ի 4.9 մլն փոստարկղերի գաղտնաբառերի բազա։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Bitcoin Security» ֆորումում:

Սա արդեն երրորդ նման սկանդալն է այս շաբաթվա ընթացքում:

««Google»–ը մշտապես անվտանգության համակարգի նոր մակարդակներ է մշակում մեր օգտատերերի օգտահաշիվները պաշտպանելու համար: Մեր մասնագետները հիմա պարզաբանում են, թե ինչ է պատահել այս դեպքում», - ասել են «Google»-ի մամուլի ծառայությունում:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը