Քաղաքական

10.09.2014 14:33


ՀՅԴ–ից և «Ժառանգությունից» ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը գաղտնիք չունեն

ՀՅԴ–ից և «Ժառանգությունից» ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը գաղտնիք չունեն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունների երեկվա հանդիպմանը։ Ս. Մարգարյանն ընդգծել է, որ ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը «քառյակի» իրենց գործընկերներ ՀՅԴ–ից և «Ժառանգությունից» որևէ գաղտնիք չունեն։

–Առաջին անգամ չէ, որ երկկողմ հանդիպումներ ենք ունենում, և առաջիկայում շարունակվելու են դրանք,–ասել է Ս. Մարգարյանը՝ հավելելով, որ երկկողմ հանդիպումներ կունենան նաև ՀՅԴ-ի ու
«Ժառանգության» հետ։

Նա նաև նշել է, որ սեպտեմբերի վերջին կամփոփվեն ներկայացված 12 պահանջները, և կորոշվեն հետագա անելիքները։

Հանրահավաքին հստակ օրակարգ է լինելու՝ 12 կետերի ամփոփումը, սակայն չի բացառվում, որ այլ հարցեր ևս լինեն,–նշել է Ս. Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը