Տնտեսական

10.09.2014 14:00


Սամվել Ալեքսանյանը հերքել է «Երևան Սիթի»–ները «Քարֆուր»–ին վաճառելու լուրը

Սամվել Ալեքսանյանը հերքել է «Երևան Սիթի»–ները «Քարֆուր»–ին վաճառելու լուրը

«Խրամատում» լինելու Սերժ Սարգսյանի հրահանգից հետո ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ աշխատանքներին մասնակցելու համար այսօր է միայն ներկայացել խորհրդարան, այն էլ՝ նիստի մեկնարկից 15 րոպե անց դուրս է եկել դահլիճից և հեռացել։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ 5-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ խմբակցության ամենաշատ բացակայած պատգամավորներից է։

Իր «խրամատը» լքող Ալեքսանյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ նեղացած է նրանցից։

Իսկ «Երևան Սիթի» խանութների ցանցը «Քարֆուր» ընկերությանը վաճառելու մասին հարցին պատասխանել է միայն. «Երազ եք տեսել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը