Լրահոս

10.09.2014 11:49


Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել ՌԴ–ի դեմ

Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել ՌԴ–ի դեմ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել և Գերագույն ռադա է վերադարձրել հակառուսական միջոցառումների մասին օրենքը. այդպիսով այն ուժի մեջ է մտել։ Այս մասին հաղորդվում է խորհրդարանի կայքում։ Օրինագիծն ընդունվել է 242 ձայնով օգոստոսի 14-ին։

Ուկրաինայի Անվտանգության խորհուրդն իրավունք է ստանում արգելափակել ակտիվները, սահմանափակել առևտրական գործարքները, ամբողջապես կամ մասնակի դադարեցնել ռեսուրսների մատակարարումը, թռիչքներն ու բեռնափոխադրումն Ուկրաինայի տարածքով և այլն։ Առաջարկվում է դադարեցնել մշակութային փոխանակումները, գիտական համագործակցությունը, կրթական և սպորտային կապերը և այլն։ Պատժամիջոցները կգործարկվեն Ուկրաինայի նախագահի կարգադրությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը