Լրահոս

10.09.2014 11:42


Եղիսաբեթ II թագուհին չի խառնվելու Շոտլանդիայի անկախության վեճին

Եղիսաբեթ II թագուհին չի խառնվելու Շոտլանդիայի անկախության վեճին

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը մտադիր չի խառնվել Շոտլանդիայի անկախության վեճին։ Ինչպես երեքշաբթի հայտարարել է Բուքինգեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը, միապետի կարծիքով այդ հարցը պետք է լուծի միմիայն Շոտլանդիայի ժողովուրդը։ Այդ հայտարարությունը հնչել է մամուլում տարածված այն հաղորդագրությունների համապատկերին, թե թագուհին մտահոգված է Էդինբուրգի առանձնացմամբ սեպտեմբերի 18-ին անկախության հանրաքվեի արդյունքում։

Վերջին օրերին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ բրիտանացի քաղաքական գործիչները փորձել են համոզել թագուհուն հայտարարությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն Թագավորության միասնականության շոտլանդական հանրաքվեի նախօրեին։

«Մեր ժողովրդավարության ավանդական սկզբունքը միապետի անկողմնակալությունն է, և թագուհին կառավարման ամբողջ ընթացքում ցուցադրել է հավատարմություն այդ սկզբունքին», – հայտարարել է Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը