Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էր ստեղծագործական անձնակազմը:
Հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումն իսկական նախամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն:
Երեւանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:
«Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին