Մանվել Սարգսյան. «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը ո՛չ ցանկություն ունեին, ո՛չ էլ պատրաստ էին նման խոր հարաբերություններ ստեղծել»
-Այսօր էլ երևում է, որ Թուրքիան ցանկություն չունի անմիջական զրույցներ ունենալ Հայաստանի հետ։ Կարծես թե բոլոր հարցերը քննարկվում, ու որոշումներ են ընդունվում գերտերություների հետ, և դրանց միջոցով փորձում են Հայաստանին պարտադրել այս կամ այն որոշումը,-ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան աշխատելու է բոլոր հնարավորությունները գործի դնել, որպեսզի Ցեղասպանության և ղարաբաղյան հարցերում օգուտ ստանա Հայաստանից։
-Արձանագրությունների կետերը ոչ մի բան չեն որոշում։ Մեզ համար շատ կարևոր է Ցեղասպանության խնդիրը Թուրքիայի կողմից ճանաչելը, և եթե ուրիշ մոտեցում ընդունելի չէ, ապա այս փատաթղթերը նայելն ընդհանրապես անիմաստ է. փաստաթղթի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ հասարակությունն ասի, որ կարելի է խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, եթե այնտեղ բան չկա։ Թե չէ փաստաթուղթը պարզ փաստաթուղթ է, և ոչ մի սպեցիֆիկ բան չի պարունակում հատուկ Հայաստանի կամ Թուրքիայի համար,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Մանվել Սարգսյանը։

7or.am