Սամվել Նիկոյան. «Վերարտադրվելու ցանկությունը կարող է իրականացվել նաև գործող Սահմանադրությամբ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է վերարտադրվելու համար։
–Վերարտադրվելու ցանկությունը կարող է իրականացվել և՛ այս Սահմանադրությամբ, և՛ այլ Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը որևէ ձևով չի խանգարում վերարտադրվելուն,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Նիկոյանը։
Վերհիշելով Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Սահմանադրական փոփոխությունների դեպքում ինքը ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ դառնալու հավակնություններ չի ունենա, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է.
–Այնքան պարզ և հստակ ասաց, թե ինքը ինչ չի ուզում դառնալ, և ինչ է ուզում, որ մեկնաբանելն ավելորդ է։ Իսկ գործող Սահմանադրությամբ ոչինչ չի խանգարում այն նույն պաշտոնները զբաղեցնել, ինչը հնարավոր կլինի փոփոխություններից հետո։ Չէ՞ որ գործող Սահմանադրությամբ էլ ԱԺ–ն ունի հսկայական լիազորություններ։ Մի՛ կարծեք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո կարող է՝ ԱԺ–ի լիազորություններն ավելանան։ Իշխանության երեք ճյուղերը միշտ պետք է գտնվեն հակակշիռների և փոխադարձ զսպումների մեխանիզմի մեջ։
Հիշեցնենք, սակայն, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգովհանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով։ Վարչապետն էլ պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, Կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:
Սամվել Նիկոյան. «Վերարտադրվելու ցանկությունը կարող է իրականացվել նաև գործող Սահմանադրությամբ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է վերարտադրվելու համար։
–Վերարտադրվելու ցանկությունը կարող է իրականացվել և՛ այս Սահմանադրությամբ, և՛ այլ Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը որևէ ձևով չի խանգարում վերարտադրվելուն,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Նիկոյանը։
Վերհիշելով Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Սահմանադրական փոփոխությունների դեպքում ինքը ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ դառնալու հավակնություններ չի ունենա, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է.
–Այնքան պարզ և հստակ ասաց, թե ինքը ինչ չի ուզում դառնալ, և ինչ է ուզում, որ մեկնաբանելն ավելորդ է։ Իսկ գործող Սահմանադրությամբ ոչինչ չի խանգարում այն նույն պաշտոնները զբաղեցնել, ինչը հնարավոր կլինի փոփոխություններից հետո։ Չէ՞ որ գործող Սահմանադրությամբ էլ ԱԺ–ն ունի հսկայական լիազորություններ։ Մի՛ կարծեք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո կարող է՝ ԱԺ–ի լիազորություններն ավելանան։ Իշխանության երեք ճյուղերը միշտ պետք է գտնվեն հակակշիռների և փոխադարձ զսպումների մեխանիզմի մեջ։
Հիշեցնենք, սակայն, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով։ Վարչապետն էլ պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, Կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:
7or.am