Աշխարհ

10.09.2014 10:45


Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակիչներին կոչ է արել «չբաժանել Մեծ Բրիտանիան»

Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակիչներին կոչ է արել «չբաժանել Մեծ Բրիտանիան»

«Daily Mail» թերթի «Մեր միությունը շատ կարևոր է. մի՛ խզեք այն» հոդվածում բրիտանական կառավարության ղեկավարը նշել է, որ հանրաքվեում քվեարկության ժամանակ շոտլանդացիները պատմական ընտրություն են կատարելու, որը հետագայում «Միացյալ Թագավորության պատմության մեջ կգրվի անջնջելի թանաքով»։

«Դա ճակատագրական որոշում է. հետադարձի ճանապարհ չի լինելու», – նշել է վարչապետը։ Քեմերոնը հիշեցրել է, որ չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի երեք խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները մտադիր են այցելել Շոտլանդիա, որպեսզի շրջանի բնակիչներին համոզեն կողմ չքվեարկել անկախությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի սպասում, որ շոտլանդացիները կողմ կքվեարկեն շրջանի անջատմանը Միացյալ Թագավորությունից, և ոչ մի արտակարգ ծրագիր չի պատրաստում, եթե անկախության հանրաքվեի արդյունքներն այլ լինեն։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին. եթե բնակիչների մեծամասնությունն «այո» պատասխանի, ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը