Սիրիայի հյուսիսում պայթյունի հետևանքով զոհվել է խոշոր խմբավորումներից մեկի դաշտային հրամանատարը
Նախօրեին Սիրիայի հյուսիս–արևմուտքում՝ Ռամ–Համդան քաղաքի շրջանում, հուժկու պայթյունը զինված ընդդիմության «Ահրար աշ–Շամ» խոշոր խմբավորման 28 զինյալների մահվան պատճառ է դարձել։ Զոհվածների թվում նրա «էմիր» և դաշտային հրամանատար Հասան Աբբուդն էր՝ ավելի հայտնի Աբու Աբդալլահ ալ–Խամուրի անվամբ։
Այդ խմբավորման զինյալներն առաջիններից մեկը զենք վերցրեցին և ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ 2012 թվականին։ Նրանց կարգախոսը դարձավ Սիրիայում իսլամական պետության ստեղծումը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել, որը ներթափանցել է դաշտային հրամանատարների խորհրդակցությանը։ Տեղական մեկնաբանները ենթադրում են, որ պայթյունի հետևում կանգնած են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականները, որոնք մրցակցում են «Ահրար աշ–Շամ»–ի և «Իսլամական ճակատի» հետ Թուրքիայի հետ սահմանակից շրջանների համար Սիրիայի հյուսիսում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։