Լրահոս

10.09.2014 10:09


Ադրբեջանական կողմին պատրաստ են փոխանցել ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցուն

Ադրբեջանական կողմին պատրաստ են փոխանցել ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցուն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը