Կարծիք

09.09.2014 18:40


Վահան Բաբայան

Վահան Բաբայան

ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հարցը բովանդակային դաշտ բերելու իշխանության ջանքերին։

–Եթե երկրում խորը տնտեսական ճգնաժամ, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ամենևին պայմանավորված չէ կառավարման համակարգով։ Եղան նաև հայտարարություններ, որ մարդիկ չեն կարդացել, բայց դեմ են արտահայտվում։ Ասեմ, որ մեզ, ժողովրդին առանց կարդալու էլ պարզ է՝ սահմանադրական փոփոխություններն ունեն անհրաժեշտության պահեր, որոնք այսօր Հայաստանում դեռ չեն եկել։ Չի նշանակաում, որ հանուն իշխանության վերարտադրության՝ բոլոր միջոցները պետք է օգտագործել և փոխել Սահմանադրությունը, օրենքները,–ասել է Վ. Բաբայանը։

Նա հավելել է, որ այսօր հասարակությանը հուզող թիվ մեկ հարցը ոչ թե Սահամադրությունը փոխելն է, այլ աշխատատեղերի ստեղծումը, արտագաղթը, մրցակցության անհրաժեշտությունը, տնտեսության մեջ հավասար պայմանները, հարկային բեռի թեթևացումը և այլն։

–Այսօր մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու ավելի շատ հետաքրքրում է արագաչափի, նկարահանող սարքերի, կարմիր գծերի խնդիրը, քան իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունները։ Առաջարկում եմ սթափվել և հասկանալ, որ Հայաստանն ունի զարգանալու, հզորանալու խնդիր, այլ ոչ թե օրենքներ, Սահմանադրություն փոխելու։ Համոզված եմ՝ հասարակությունն իր կարծիքն անպայմկան կասի՝ և՛ փողոցում, և՛ խորհրդարանում,– նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը