Ռուբեն Հակոբյան. «Սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր իրավիճակ ստեղծել»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ Սահմանադրությունը փոխելու հարցում իշխանությունն անկեղծ չէ իր մղումներում։
–Ասում են՝ փաստարկներ չկան։ Այդ փաստարկները շա՛տ են, և սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր իրավիճակ ստեղծել։ Կոչ եմ անում իշխանություններին հետ կանգնել այս բավականին վտանգավոր նախաձեռնությունից,–ԱԺ հայտարարությունների ժամին նշել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության բազմաթիվ հակափաստարկները կբերվեն «Ժառանգության» հրավիրած խորհրդաժողովի ժամանակ։

7or.am