Լրահոս

09.09.2014 16:45


Էշթոնի մամուլի ծառայություն. «Հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է»

Էշթոնի մամուլի ծառայություն. «Հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է»

Հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը։

«Մենք տեսնում ենք, որ հրադադարը կողմերի միջև հիմնականում պահպանվում է։ Կշարունակենք հետագայում էլ ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը տեղերում», – ասել է Կոսյանչիչը։

Հիշեցնենք՝ Մինսկում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի կայացած հանդիպմանը համաձայնեցվել է խաղաղ կարգավորման ծրագիրը, կողմերն էլ պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։ Ճգնաժամի կարգավորման նախագիծը սեպտեմբերի 3-ին ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը