Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի այս առաջնությունից
armsport.am-ի փոխանցմամբ՝Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները: Մեր 5 ներկայացուցիչներից ոչ-ոք բացի այն, որ չկարողացավ մրցանակային տեղ գրավել, այլև՝ մտնել քառորդ եզրափակիչ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Գագիկ Բարսեղյանը (54 կգ) եւ Մուսա Մուրթազալիեևը (86 կգ) 1/16 եզրափակչից լքեցին պայքարը, արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դուրս մնաց 1/8 եզրափակչից: 1/16 եզրափակչում նաև անհաջողության մատնվեց Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):
Հայաստանի գլխավոր հույսը, Աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) 1/16 եզրափակչում հաղթանակից հետ հաջորդ փուլում 1:8 հաշվով պարտվեց մոնղոլ Մանդակխնարանու Գանզորիգուին:
Այսպիսով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի այս առաջնությունից:
Հավելենք, որ հունահռոմեական ոճում Տաշքենդում Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի այս առաջնությունից
armsport.am-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները: Մեր 5 ներկայացուցիչներից ոչ-ոք բացի այն, որ չկարողացավ մրցանակային տեղ գրավել, այլև՝ մտնել քառորդ եզրափակիչ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Գագիկ Բարսեղյանը (54 կգ) եւ Մուսա Մուրթազալիեևը (86 կգ) 1/16 եզրափակչից լքեցին պայքարը, արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դուրս մնաց 1/8 եզրափակչից: 1/16 եզրափակչում նաև անհաջողության մատնվեց Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):
Հայաստանի գլխավոր հույսը, Աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) 1/16 եզրափակչում հաղթանակից հետ հաջորդ փուլում 1:8 հաշվով պարտվեց մոնղոլ Մանդակխնարանու Գանզորիգուին:
Այսպիսով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի այս առաջնությունից:
Հավելենք, որ հունահռոմեական ոճում Տաշքենդում Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
Աղբյուրը՝ armsport.am։