Լրահոս

09.09.2014 14:48


«Իսլամական պետության» ահաբեկիչները ստրկուհիներ են վաճառում 200 դոլարով

«Իսլամական պետության» ահաբեկիչները ստրկուհիներ են վաճառում 200 դոլարով

«Իսլամական պետություն» սուննի ծայրահեղական խմբավորման զինյալներն Իրաքի գրավված քաղաքների շուկաներում 200 դոլարով գերեվարված քուրդ կանանց ու երեխաների են վաճառում։ Այս մասին գրում է իրաքյան «Shafaaq News» լրատվականը։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երևույթը գնահատել է որպես «աղետ իսլամական աշխարհում»։

Վաղը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ–ը և նրա գործընկերները կքննարկեն տարածաշրջանում «Իսլամական պետության» դեմ լայն կոալիցիա ստեղծելու հարցը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը