Քաղաքական

09.09.2014 14:52


Ն. Զոհրաբյան. «Նորմալ է, որ ԲՀԿ–ն հավակնի առաջադրելու նախագահի թեկնածու»

Ն. Զոհրաբյան. «Նորմալ է, որ ԲՀԿ–ն հավակնի առաջադրելու նախագահի թեկնածու»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր վերահաստատել է ԲՀԿ–ի դիրքորոշումը՝ այս փուլում սահմանադրական փոփոխություններ կատարելը ժամանակավրեպ է:

Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն երբևէ դեմ չէ որևէ բարեփոխման, բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ պահի։

–Յուրաքանչյուր փոփոխություն պետք է արվի հասարակական-քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում: Հակառակ պարագայում դրա հետևանքները կարող են շատ ավելի աղետալի և վտանգավոր լինել,–նշել է Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների ժամանակվրիպության մասին իրենց կուսակցության հիմնավորումները:

Նա նաև չի բացառել, որ ԲՀԿ–ն իշխանության գալու հավակնություններ ունի։

–Բացարձակ նորմալ է, որ հանրային մեծ վստահություն ունեցող այնպիսի քաղաքական ուժ, ինչպիսին «Բարգավաճ Հայաստանն» է, հավակնի առաջադրելու նախագահի թեկնածու: Այդտեղ դատապարտելի ոչինչ չկա. ավելին՝ հակառակը կլիներ անտրամաբանական,–ասել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը