Քաղաքական

09.09.2014 12:33


Գևորգ Դանիելյան. «Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա»

Գևորգ Դանիելյան. «Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա»

Այսօրվա ասուլիսին ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտնել է, թե սահմանադրական փոփոխությունների քննարկումներում վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա: Բանախոսի ներկայացմամբ՝ սահմանադրական փոփոխությունները թևակոխել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ։

«Դրանք պատրաստ ենք ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Այդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որից հետո կամփոփենք ամեն ինչ և հոկտեմբերի 15-ին այն կներկայացնենք Սերժ Սարգսյանին»,–ասել է Դանիելյանը։

Իսկ ընդդիմության այն պնդմանը, թե փոփոխությունները բացառապես Սերժ Սարգսյանի վերարտադրման համար են, նախկին նախարարը տվել է բավականին լղոզված պատասխան. «Եթե կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կհասնի հաջողության, եթե փոխվեն կանոնները, ապա սա հենց այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է: Այս ընթացքում կա նշված վերանայումների, վերադասավորումների խնդիրը, որովհետև սա հնարավորություն է տալիս քաղաքական զարգացման գնալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը