Կարծիք

09.09.2014 12:46


Վահան Բաբայան. «Ցավոք, այս կառավարության գործելաոճն էլ չփոխվեց»

Վահան Բաբայան. «Ցավոք, այս կառավարության գործելաոճն էլ չփոխվեց»

ՀՀ արտաքին պարտքը հերթական անգամ մեծացավ: Ցավոք, այս կառավարության գործելաոճն էլ չփոխվեց, ինչի վառ ապացույցն էր այսօր առավոտ կանուխ ԱԺ բերված վարկային համաձայնագրերի հերթական փաթեթը, որոնցով միայն այսօր Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ևս 44 մլն դոլար վարկային պարտավորություն: Ես իմ ելույթներում, իհարկե, կանդրադառնամ դրանց, սակայն կուզեի հասարակության ուշադրությունը սևեռել «Սոցիալական վարչարարության երկրորդ ծրագիր» կոչվող՝ 13,9 մլն դոլար նոր վարկային համաձայնագրի վրա, որը տրվում է Հայաստանին 25 տարի ժամկետով:
Արդյոք ընդունելի՞ է, որ Հայաստանի տնտեսության աղետալի վիճակի, արտագաղթի և հսկայական արտաքին պարտքի պայմաններում մեր կառավարությունը շարունակի անիմաստ ավելացնել մեր սերունդների վրա դրվող արտաքին պարտքը: Նշեմ նաև, որ այս վարկային համաձայնագրի շրջանակներում միայն 1.1 մլն դոլար նախատեսված է ծախսել խորհրդատվական ծառայությունների համար: Դժվար չէ գուշակել, թե իրականում ինչի համար են ծախսվում նման գումարները: Արդյոք ՀՀ քաղաքացին տեղյա՞կ է, որ օր օրի և առանց իր համաձայնության՝ սոցիալական ծառայությունների վերլուծության, մոնիթորինգի և, այսպես կոչված, ծառայությունների բարելավման համար մենք բոլորս շալակեցինք ևս 14 մլն դոլար վարկային պարտավորություն...

ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը