Լրահոս

09.09.2014 10:32


Իրաքում նոր կառավարություն է հաստատվել

Իրաքում նոր կառավարություն է հաստատվել

Իրաքում հաստատվել է կառավարության նոր կազմը։ Թեկնածուներին, որոնց ներկայացրել է կառավարության ղեկավար նշանակված Հեյդար ալ–Աբադին, քվեարկել են Ներկայացուցիչների խորհրդի 177 պատգամավոր 328–ից։ Ահաբեկչական սպառնալիքի վերացումը և տարաձայնությունների շտկումն Իրաքի կենտրոնական կառավարության ու ինքնավար Իրաքյան Քրդստանի ղեկավարության միջև կլինեն նոր կառավարության հիմնական նպատակները։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Հեյդար ալ–Աբադին խորհրդարանում քվեարկությունից առաջ։ Քվեարկությունը վտանգի տակ էր, քանզի քրդական քաղաքական բլոկի ներկայացուցիչները մեկ օրվա ընթացքում քննարկում էին մասնակցությունը քվեարկությունում։ Սակայն արդյունքում նրանք գրանցվեցին նիստի մեկնարկից առաջ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը