Խրամատն այսօր դատարկ էր. «զինվորները» դասալքությամբ էին զբաղված
Եթե այս 6 տարվա ընթացքում գործող նախագահի չկատարված բոլոր խոստումները հանձնենք թղթին, հատորներ կստացվեն: Դե, հայի բախտ է, էլի՛: Ուրիշ պետությունների ղեկավարներն իրենք են հատորներ գրում, կամ նրանց կատարած արժեքավոր գործերի մասին ուրիշներն են գրում, իսկ մենք չկատարվածի հատորներով պիտի յոլա գնանք:
Հիմա անցնենք ընթացիկին։
Շաբաթ օրը Սարգսյանը փորձեց քաղաքական ակտիվ սեզոնի բացման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, բայց դրա համար նաև թիմը պետք է ակտիվության իմիտացիա ապահովեր ու Ազգային ժողովի նիստերին մասնակցեր այնպիսի կարգապահությամբ ու պատասխանատվությամբ, ասես դա իրենց խրամատն է: Բայց այսօրվա ԱԺ նիստը ցույց տվեց, որ խրամատը լքողների թիվն ավելին է, քան նախկինում էր, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հորդորին ականջալուր չեն եղել։
Պարզից էլ պարզ է, որ եթե Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների թեմայով ցույց չտա, որ վերարտադրվելու է, ԱԺ «խրամատում» ընդհանրապես մարդ չի մնա։
Թիմակիցների վերաբերմունքը միանգամայն համահունչ է Սարգսյանի գործելաոճին, ոչ թե նրա վերջին հրահանգին: Գործող նախագահն իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում, և ամեն հարց, անգամ՝ միջին նշանակության, լուծվում է Բաղրամյան 26-ում: Եվ բնական է, որ բոլոր ձախողումների համար հասարակությունը մեկից է հաշիվ պահանջում՝ Սերժ Սարգսյանից: Բայց բողոքներն այնքան շատ են, որ Սարգսյանին դա սկսել է դուր չգալ, և Սահմանադրության փոփոխությամբ ոչ միայն ցանկանում է վերարտադրվել, այլև իրավունքները գերկենտրոնացնել իր ձեռքում, իսկ պատասխանատվությունն ապակենտրոնացել, որպեսզի ասի՝ ինչի՞ եք ամեն ինչ ինձանից պահանջում, դրա համար այլ մարմիններ են պատասխանատու: Եվ եթե Սերժ Սարգսյանի շաբաթ օրվա հրահանգն այսօր պատասխանատվությամբ կատարեին ու մի որոշ ժամանակ հետո սկսեին կամաց-կամաց խախտել, էլի կարելի էր հասկանալ, որ դե, մարդիկ են, միանգամից նոր ռեժիմին չեն կարողանում հարմարավել: Բայց եթե նրա խոսքը գետնով են տալիս ընդամենը երկու օր հետո՝ հենց աշնանային նստաշրջանի առաջին օրը, չեմ ուզում ասել՝ դա նրանց կողմից դեմարշ էր, քանի որ մի քիչ ճոխ կլինի այդ տերմինը նրանց համար, բայց որ ընդգծված անկարգապահություն էր՝ հաստատ:
Հիմա Սարգսյանն առանց այն էլ մենակ է մնացել ու հիմա պետք է որոշի՝ եթե ուզենա թիմակիցներին պատժել, շեշտակիորեն կկորցնի հենարանը, իսկ եթե ստիպված լինի իր հանդեպ այսօրվա վերաբերմունքը կուլ տալ, ուրեմն դրանով ցույց կտա, որ «թիմ» կոչվածն անկառավարելի ու անվերահսկելի է։
Այնպես որ, Ազատիչը շաբաթ օրը փորձեց շարք կանգնեցնել թիմին, իսկ այսօր թիմը ցույց տվեց, որ շարք կանգնելու ոչ հավես, ոչ էլ պարտավորություն չունի։
Թիմին ավանսով դասալքության մեղադրանք ներկայացվեց, իսկ թիմն էլ հասկացրեց, որ դա իրենց չի հուզում։
Ու այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Սարգսյանը կամ իր թիմն ունակ են Սահմանադրության մի այնպիսի հայեցակարգ մշակել, որ այն մեր երկիրը կտանի զարգացման ու առաջընթացի՞:

Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1469933449945104&id=100007853887323