Աս–Սիսի. «Եգիպտոսը չի պատրաստվում Սինայի հողերը տալ պաղեստինցիներին»
Եգիպտոսը չի ծրագրել Սինայի թերակղզում իր հողերի մի մասը Պաղեստինի տարածքի ընդլայնմանը տրամադրել։ Այսօր ամապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսին։ Նա հերքել է ԶԼՄ–ում ավելի վաղ տեղ գտած հաղորդագրությունը, թե Կահիրեն պատրաստ է պաղեստինցիներին հատկացնել իրենց հողերի մի մասը։
«Նման բաների մասին անգամ չարժե խոսել, – ընդգծել է նա։ –Ոչ ոք իրավունք չունի տնօրինելու ազգի սուրբ հողը, որի համար արյուն են թափել այս ազգի որդիները»։
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հղում են անում իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոյին, Եգիպտոսի նախագահն, իբր, ծրագիր է առաջարկել Մահմուդ Աբբասի պաղեստինյան ազգային վարչակազմին, որի համաձայն՝ Եգիպտոսը Գազայի հատվածին 1600 ք/կմ տարածք կհատկացնի, որը կմեծացնի անկլավի տարածքը 5 անգամ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։