Լրահոս

08.09.2014 17:13


ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ. «Ուկրաինայում հարադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է»

ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ. «Ուկրաինայում հարադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է»

Հրադադարն Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը։

«Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած այն շարունակում է փխրուն մնալ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Վիեննայում կազմակերպության անդամների արտակարգ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ «հաջորդող մի քանի օրերը որոշիչ կլինեն»։

Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ–ում հաղորդել է, որ ներկա պահին Ուկրաինայում 250 դիտորդ է գտնվում կազմակերպությունից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը