Կարծիք

08.09.2014 16:19


Արմեն Միքայելյան. «Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հիմնական պատճառը»

Արմեն Միքայելյան. «Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հիմնական պատճառը»

Սեպտեմբերի 6-ին ելույթ ունենալով ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ սահմանադրական «բարեփոխումների» ընդդիմադիրները ոչ մի հակափաստարկ չեն բերում և չեն հիմնավորում իրենց դիրքորոշումը, թե ինչի պետք չի փոխել Սահմանադրությունը՝ ասելով, որ ուղղակի հիմա ժամանակը չէ:

Սահմանադրական «բարեփոխումների» հիմնական դրդապատճառը Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու հիմքեր ստեղծելն է: Նա ուզում է ԱԺ նախագահի պաշտոնում մնալով՝ հավերժ իշխել մեր երկրում: Եվ հենց այս իրողությունը ընկալելով՝ քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական «բարեփոխումներին»: Ոչ ոք, բացի գործող ռեժիմից, շահագրգռված չէ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու մեջ:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը