Լրահոս

08.09.2014 15:28


Էդ. Նալբանդյան. «ՆԱՏՕ–ում ընդունված բանաձևը հակասում է ԵԱՀԿ համանախագահների առաջարկներին ու մոտեցումներին»

Էդ. Նալբանդյան. «ՆԱՏՕ–ում ընդունված բանաձևը հակասում է ԵԱՀԿ համանախագահների առաջարկներին ու մոտեցումներին»

Այսօր Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի այն դրույթում, որն առնչվում է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ընդհանրացված ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում ԵԱՀԿ համանախագահների վերջին տարիներին հնչեցրած առաջարկներին և մոտեցումներին։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ հավելելով. «Ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի սկզբունքներին հակասում է նաև ՄԱԿ կանոնադրությանն ու Հելսինկիի եզրափակիչ ակտին»։

Այս խորագրի վերջին նյութերը