ՀՀԿ–ականներն անտեսեցին Սերժ Սարգսյանի պահանջը և լքեցին «խրամատը»
Այսօր մեկնարկած հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը ոչնչով չի տարբերվել նախորդից, թեև ընդամենը երկու օր առաջ էր Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հրահանգել չլքել «խրամատը» և անհրաժեշտ պահին «կրակել»։
ԱԺ քառօրյայի մեկնարկից քիչ անց ՀՀԿ–ական պատգամավորները, սովորության համաձայն, սկսել են դուրս գալ դահլիճից։ «Ինչո՞ւ են թողնում «դիրքերը» և այսօր չե՞ն կրակելու արդյոք» «7օր»–ի թղթակցի հարցը նրանց ափերից հանել է։
–Հա, լավ, գնա...գործիդ վաբշե,–բորբոքվել է ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյանը։
Մհեր Սեդրակյանն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել հարցերին՝ հայտարարելով, թե «խռով» է լրագրողներից, որովհետև «սթից բաներ» են գրում։
Իսկ ՀՀԿ–ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը «7օր»–ի թղթակցի հարցին՝ այսօր կրակելո՞ւ եք, նախ ճշտել է՝ ո՞րտեղ։ Պարզելով, որ խոսքը Սերժ Սարգսյանի՝ «կրակելու» հրահանգի մասին է՝ պատասխանել է՝ «ո՛չ», և արագ մտել Առաքել Մովսիսյանի աշխատասենյակ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու է անտեսում իր կուսակցության ղեկավարի հրահանգը։
Նահապետ Գևորգյանն էլ հայտարարել է, որ ամաչում է լրագրողների նմանօրինակ «արարմունքից»։
ԱԺ նիստերի դահլիճից հեռացող Աշոտ Աղաբաբյանին ևս ակնահայտորեն դուր չի եկել խրամատը լքելու մասին «7օր»–ի թղթակցի դիտարկումը։
–Այսօր ամեն ինչ էլ խրամատ է. տեղում պետք է լինել։ Բայց մինչև հիմի չհասկացաք, հա՞, ում պետք է կրակել։ Անընդհատ մտածում եք, որ ամեն ինչ պիտի մեր դեմ լինի։ Միշտ թշնամու դեմ է պետք, և այս գաղթն էլ, ամեն ինչն էլ, դրանք բոլորը փոխկապակցված են, որովհետև պատերազմ է։
«Խորհրդարանում ո՞վ է ձեր թշնամին, որ Սերժ Սարգսյանը հանրապետականներին հրահանգում էր կրակել» հարցին էլ Աղաբաբյանը հակադարձել է.
–Դու ընդհանրապես ոչ ժուռնալիստ ես, ոչ էլ փորձի՝ լինես։
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ՍերԺ Սարգսյանը դիմելով իր կուսակիցներին՝ ասել էր. «Ամենագլխավորխնդիրըպատգամավորիհամարօրենսդրականգործունեություննէ, խորհրդարանիաշխատանքներինմատներիարանքովնայելըկամխորհրդարանիաշխատանքներիցբացակայելնանթույլատրելիեն: Այդպիսիմարդիկինձհամարնմանենայնզինվորներին, ովքերթողնումենխրամատը... Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին, և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:
ՀՀԿ–ականներն անտեսեցին Սերժ Սարգսյանի պահանջը և լքեցին «խրամատը»
Այսօր մեկնարկած հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը ոչնչով չի տարբերվել նախորդից, թեև ընդամենը երկու օր առաջ էր Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հրահանգել չլքել «խրամատը» և անհրաժեշտ պահին «կրակել»։
ԱԺ քառօրյայի մեկնարկից քիչ անց ՀՀԿ–ական պատգամավորները, սովորության համաձայն, սկսել են դուրս գալ դահլիճից։ «Ինչո՞ւ են թողնում «դիրքերը» և այսօր չե՞ն կրակելու արդյոք» «7օր»–ի թղթակցի հարցը նրանց ափերից հանել է։
–Հա, լավ, գնա...գործիդ վաբշե,–բորբոքվել է ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյանը։
Մհեր Սեդրակյանն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել հարցերին՝ հայտարարելով, թե «խռով» է լրագրողներից, որովհետև «սթից բաներ» են գրում։
Իսկ ՀՀԿ–ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը «7օր»–ի թղթակցի հարցին՝ այսօր կրակելո՞ւ եք, նախ ճշտել է՝ ո՞րտեղ։ Պարզելով, որ խոսքը Սերժ Սարգսյանի՝ «կրակելու» հրահանգի մասին է՝ պատասխանել է՝ «ո՛չ», և արագ մտել Առաքել Մովսիսյանի աշխատասենյակ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու է անտեսում իր կուսակցության ղեկավարի հրահանգը։
Նահապետ Գևորգյանն էլ հայտարարել է, որ ամաչում է լրագրողների նմանօրինակ «արարմունքից»։
ԱԺ նիստերի դահլիճից հեռացող Աշոտ Աղաբաբյանին ևս ակնահայտորեն դուր չի եկել խրամատը լքելու մասին «7օր»–ի թղթակցի դիտարկումը։
–Այսօր ամեն ինչ էլ խրամատ է. տեղում պետք է լինել։ Բայց մինչև հիմի չհասկացաք, հա՞, ում պետք է կրակել։ Անընդհատ մտածում եք, որ ամեն ինչ պիտի մեր դեմ լինի։ Միշտ թշնամու դեմ է պետք, և այս գաղթն էլ, ամեն ինչն էլ, դրանք բոլորը փոխկապակցված են, որովհետև պատերազմ է։
«Խորհրդարանում ո՞վ է ձեր թշնամին, որ Սերժ Սարգսյանը հանրապետականներին հրահանգում էր կրակել» հարցին էլ Աղաբաբյանը հակադարձել է.
–Դու ընդհանրապես ոչ ժուռնալիստ ես, ոչ էլ փորձի՝ լինես։
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ՍերԺ Սարգսյանը դիմելով իր կուսակիցներին՝ ասել էր. «Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի են: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը... Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին, և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:
7or.am