Լրահոս

08.09.2014 13:39


Ադրբեջանական տարածքում հայտնված Սարգիս Անանյանի քրոջ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Ադրբեջանական տարածքում հայտնված Սարգիս Անանյանի քրոջ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, որով հաստատում է օգոստոսի 26-ին ՀՀ քաղաքացու գերեվարման լուրը` կցելով նաև Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ:

Ըստ այդ տեղեկատվության՝ 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը, հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի տարածքում։

Մանրամասները՝ pastinfo.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը