Լրահոս

08.09.2014 13:29


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» հրաժարվեցին Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» հրաժարվեցին Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել

ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում հաստատված ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին որոշումը, ըստ որի՝ հանձնաժողովը կազմված է 13 անդամից՝ ՀՀԿ՝ 7, ԲՀԿ՝ 2, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։

Այսօր ևս ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ չմասնակցելու Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։

–Հաշվի առնելով, որ մի շարք մեքենայություններ տեղի ունեցան տարբեր ընտրական գործընթացների ժամանակ, ՀԱԿ–ը Հաշվիչ հանձնաժողովում անդամ չի ներկայացնելու և չի մասնակցելու ապօրինություններին և ընտրակեղծարարությանը,–հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է, որ քանի հանձնաժողովի կազմը ենթադրում և թելադրում է մեկ քաղաքական ուժի դոմինանտություն՝ խախտելով ցանկացած այլակարծություն, ԲՀԿ–ն ևս շարունակելու է այս կերպ ձևավորված հանձնաժողովում չներկայացնել որևէ ներկայացուցիչ։

Հաշվիչ հանձնաժողովում որևէ պատգամավորի չներկայացնելու հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը