Վարչապետն ընդունել է բրազիլահայ հայտնի դերասան Ստեփան Ներսեսյանին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բրազիլահայ հայտնի դերասան, Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանու փոխնախագահ Ստեփան Ներսեսյանին, ով առաջին անգամ ճանաչողական այցով գտնվում է պատմական հայրենիքում։
Ողջունելով հյուրին, Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել արվեստագետի և քաղաքական գործչի հայանպաստ գործունեությունը և նշել է, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ համագործակցության զարգացումը, որում իր նշանակալի դերն ունի հայ համայնքը։
Ստեփան Ներսեսյանը համոզմունք է հայտել, որ այցելությունը նոր լիցք կհաղորդի իրեն՝ հայանպաստ աշխատանքները շարունակելու գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, Հայաստանի և Բրազիլիայի միջև արվեստի ու մշակույթի ոլորտում համագործակցությանը։
Հայազգի դերասանին ուղեկցել է նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը։