Լրահոս

07.09.2014 21:50


Դանիա-Հայաստան՝ 2:1

Դանիա-Հայաստան՝ 2:1

Քիչ առաջ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Կոպենհագենում ավարտվեց Դանիա-Հայաստան մրցավեճը: Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները փորձում էին հակագրոհներով ինչ-որ բան ձեռնարկել, սակայն, Դանիայի հավաքականի դարպասին այդպես էլ հարված տեղի չունեցավ: Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին հերթական հակագրոհի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը՝ շնորհիվ անհատական վարպետության կարողացավ բացել խաղի հաշիվը: Խաղի 65-րդ րոպեին դանիացիները հավասարացրեցին այն: Րոպեներ անց Մխիթարյանը փոխարինվեց, իսկ 80-րդ րոպեին տանտերերը խփեցին երկրորդ՝ հաղթական գնդակը:

Այս խորագրի վերջին նյութերը