Կարծիք

07.09.2014 20:57


«Չեմ հավատում»

«Չեմ հավատում»

Գնում եմ փողոցով, ինչ-որ գրասենյակի առջեւ հենց մայթին հսկա ջիփ է կանգնած: Այնպես է կանգնած, որ հետիոտնի համար անցնելու տեղ չկա, ստիպված պիտի դուրս գաս երթեւեկելի մաս... Ու բոլորը այդ կարգազանցի մեքենան հայհոհելով շրջանցում են... Հսկայի պատուհանին էր գրված է՝ «Դուրս մեր գրպանից»... Նայում եմ՝ «Նախախորհրդարանի» գրասենյակն է, վրան էլ պաստառներ, որոնք ցույց են տալիս, թե քանի շաբաթից է գալու այս ռեժիմի վերջը... Միանգամից հիշեցի, թե ինչպես մի քանի տարի առաջ թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, որը հիմա հայտնի քաղաքական գործիչ է դարձել, առաջին էջում գրել էր՝ «Մենք պետք է մեզանից սկսենք, այսուհետ ոչ մի խախտում թույլ չտանք, միայն այդպես կհասնենք իշխանափոխության: Ես այսօրվանից սկսում եմ հենց ինձանից»... Իսկ թերթի երկրորդ էջում իմ լրատվությունն է՝ պատրաստված բոլորովին այլ լրատվամիջոցի համար: Ու ոչ մի հղում՝ հակառակ օրենքի պահանջի... Կոնստանտին Ստանիսլավսկին մի հայտնի խոսք ուներ՝ «Չեմ հավատում»... Այնքան պարզ է ասված, որ ուղղակի ավելացնելու բան չկա...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը