Համացանցային հանրության որոշակի հատվածը ներկայացնող «ստատուսագիրներն» ու «վերլուծաբանները» դեռ շարունակում են ուրախությունից թռչկոտել:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Նյուպորտում կայացած Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման մասին համացանցում տարածված 52 վայրկյան տևողությամբ տեսանյութը հաճելիորեն ցնցել է նշված շրջանակին:
Տեսարանն, իրոք, զավեշտալի է. եռակողմ հանդիպման սրահ մտնող Ջոն Քերին ողջունում է Սերժ Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին, ոտքի վրա մի քանի բառ են փոխանակում: Իսկ փոքր-ինչ ուշ սրահ մտած Ալիեւին Քերին չի նկատում, քանի որ մուտքի դռան մոտ առաջացած «խցանման» պատճառով Ալիեւը չի հասցնում մի քիչ առաջանալ ու մնում է Քերիի թիկունքում:
Ալիեւի դեմքին գծագրված «մանթրաժն» ակնհայտ է: Եվ չնայած այդ վայրկյաններին ամերիկացի համանախագահ Ուորլիքը լուռ հայացքով փորձում է պետքարտուղարին հասկացնել, որ եռակողմ հանդիպման մյուս մասնակիցը իր թիկունքում է, եւ նրան էլ պետք է ողջունել, բայց ապարդյուն:
Ճիշտն ասած, այդ պահին Քերին զառամախտով տառապող մարդու տպավորություն է թողնում, ով կարծես հայկական եւ ադրբեջանական կողմերը ներկայացնող դեմքերին այնքան էլ լավ չի ճանաչում, եւ, ասենք, կարող է իր առջեւ կանգնած երկու անձերից մեկին ընդունել իբրեւ «ադրբեջանական կողմ»:
Նույնքան անհեթեթ ու զավեշտական են հայ «ստատուսագիրների» ու «վերլուծաբանների» մեկնաբանություններն այս դրվագի առնչությամբ:
Դե, գլուխը քարը, որ Ալիեւ կոչվածը հայտնվել է անհարմար վիճակում, ինչը եռակողմ հանդիպումը կազմակերպած ամերիկյան կողմի թերացումն է, եւ կրկնում ենք՝ այդ պահը նույնիսկ կասկածներ է առաջացնում ԱՄՆ պետքարտուղարի ընկալունակության հարցում:
Իսկ այստեղ երկու օր է՝ գրում ու գրում են, թե սա հայոց դիվանագիտության հաղթանակն է: Երեւակայությանը զոռ տալով՝ նշում են, թե Քերին կարծել է, որ Ալիեւը Սարգսյանի թիկնազորից է, ուրեմն՝ «սա մեր դիվանագիտական հաղթանակն է»:
Գրում են, թե Քերին արհամարհել ու անտեսել է Ալիեւին, ուրեմն՝ «սա մեզ համար դիվանագիտական մեծ հաղթանակ է»:
Ըստ հայ ֆանտազյորների՝ Քերին այդպիսով Ալիեւին հասկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն Ղարաբաղի հարցով չի սատարում Ադրբեջանին, ուրեմն՝ «հայոց դիվանագիտության հաղթանակն ակնհայտ է»:
Հաջորդ ֆանտազյորն ավելացնում է՝ Քերին իր այդ պահվածքով ցույց է տվել, որ պատժում է Ալիևին, որը Ղարաբաղի հարցի կարգավորումը վստահել է Ռուսաստանին, ուրեմն՝ «սա հայկական դիվանագիտության հաղթանակն է»:
Մի խոսքով, տեւական պարտություններից հետո հայոց դիվանագիտությունը երկու օր շարունակ «հաղթանակի» բերկրանքն է վայելում:
Մնում է Քերիին հռչակել հայ ժողովրդի մեծ բարեկամ, որ շարունակի նույն դիրքը պահպանել Ալիեւի նկատմամբ, ոչ մի շարժում չանել, անգամ գլուխը փոքր-ինչ չթեքել, ինչպես տեսանյութում է՝ այդ կերպ նորանոր հաղթանակներ պարգեւելով հայոց դիվանագիտությանը:
52–վայրկյանանոց «հաղթանակը» (տեսանյութ)

Կիմա Եղիազարյան