ՆԱՏՕ-ի հռչակագիրը խայտառակ արեց հայ «արևմտամետներին»
Երեկ ուշ երեկոյան տարածվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագիրը, որում ասվում էր, որ կառույցը կարևորում է մեր տարածաշրջանի երկրների ու Մոլդովայի տարածքային աբողջականությունը: Այս փաստաթղթին եկեք նայենք երկու տեսանկյունից.
1. Հռչակագիրը խայտառակ արեց հայ «արևմտամետներին», որոնք գոռում էին, թե Քերին, ՆԱՏՕ-ն, Օբամայի տատիկը կասեցրեցին ղարաբաղյան նոր պատերազմը: Հռչակագրում ոչ մի բառ չկա Ղարաբաղի մասին, ինչով հաստատվում է այն, որ նոր պատերազմը կանխվել է սահմանին հայ զինվորի կողմից, ու դա հաստատվեց Սոչիում տեղի ունեցած երեք նախագահների հանդիպումից հետո: Հայ «արևմտամետները» սրանից հետո գոնե մի 2 ամիս պետք է լռեն, իսկ ավելի լավ է տանից ընդհանրապես դուրս չգան, որ հասարակությունը մոռանա սրանց պնակալեզությունը Արևմուտքի հանդեպ:
Գիտեք, մեզ իրոք պետք է Արևմուտքի հետ շատ բարձր մակարդակով գործընկերային հարաբերություններ ունենալ, սակայն մեր «արևմտամետները» դրա տակ հասկանում են վասալ լինելու ձևաչափ: Եվ դա ներկայացվում է որպես առաջադիմություն, փորձ պոկվել կայսերական ամբիցիաներ ունեցող ռուսներից: Արմանբաբաջանյանական զանգվածը պարզապես ուզում է ռուսի սապոկը» փոխարինել «ամերիկացու բոթասով», սրանց համար երկիր, ժողովուրդ, բանակ հասկացություններ գոյություն չունեն, իրենք միայն իրենց գրանտերով են մտահոգված:
2. ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ իրեն չեն հետաքրքրում մեր երկրների, մեր տարածաշրջանի ռեալ խնդիրները, իրենց հետաքրքրիր են միայն ռուսների հետ մեր ու մեր հարևանների հարաբերությունները: ՆԱՏՕ-ն թքած ունի մեր խնդիրների վրա: Այնպես թքած ունի, ինչպես մնացած բոլոր կառույցները:
Մենք պիտի վերջապես վերացնենք մեր մեջից այն միտքը, որ մեր խնդիրները կարող է լուծել «բարի ռուս ձյաձյան» կամ «հարուստ ամերիկացի քեռին», մենք ինքներս պիտի լուծենք մեր խնդիրները: Ու առաջին հերթին պիտի նոր որակի իշխանություն ձևավորենք: Սա պիտի լինի բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգային թիվ մեկ խնդիրը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից