Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. «Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀԿ գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած ՀՀԿ խորհրդի նիստը: Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանդրական փոփոխություններին։
–Մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար,–ասել է նա։
Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հաստատմանը:
–Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Ուստի, մենք՝ որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար:
Հայեցակարգի ներկայացումից հետո Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարում քաղաքական լայն կոնսուլտացիաները ինչպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ:
–Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, քանի որ արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել: Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ,–ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ հոկտեմբերին ունենալու են փաստաթուղթ:
–Եվ այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք: Շատ ցանկալի է, որպեսզի մեր խորհրդի իրավաբանական դասն, անպայման, ակտիվ մասնակցություն ունենա մեր կուսակցական շարքերում այս փաստաթուղթը քննարկելու ժամանակ: Ես հույս ունեմ, որ դուք այսօր բավականաչափ ակտիվ կլինեք և գաղափարներ կտաք իմ հնչեցրած հարցերի շուրջ-եզրափակել է նա։

7or.am