Լրահոս

06.09.2014 14:22


Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսին

Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսին

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երեւան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում:
Նա շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը