Աննա Մովսիսյան. «Խոսրով Հարությունյանի սկզբունքը՝ «Ով էշ՝ ես փալան»»
Շատ հետաքրքիր երևույթների կարելի է բախվել հայաստանյան քաղաքական իրականությունում։ Խոսրով Հարությունյանը մի միտք է արտահայտել, որից հետո նրան կարելի է անմեղսունակության ախտանիշով ուղարկել վաստակած թոշակի։ Այսպես, ըստ Խոսրով Հարությունյանի, «Սուրիկ Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում»։ Փաստորեն, Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որը հայտնի է մի շարք «քաջագործություններով»՝ Բուդաղյան եղբայրներից սկսած՝ գործարար կնոջ ծեծով վերջացրած, իրեն չի սպառել, ու դեռ մի բան էլ կարող է նման մարդը շարունակել գտնվել պետական կառավարման ոլորտում։ Խոսրով Հարությունյանը երբեք չի փայլել իր բարոյական կերպարով, բայց սա արդեն չափազանց է։ Չնայած, կարելի է դրան ըմբռնումով մոտենալ. չէ՞ որ նա միշտ առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝ «Ով էշ՝ ես փալան»։ Նման մտածողություն ունեցող ու բարոյական տեսանկյունից անընդունելի արտահայտություն անող մարդուն էլ դեռ թույլ են տալիս մտնել ուսանողական լսարան ու դասախոսություններ կարդալ։
Աննա Մովսիսյան. «Խոսրով Հարությունյանի սկզբունքը՝ «Ով էշ՝ ես փալան»»
Շատ հետաքրքիր երևույթների կարելի է բախվել հայաստանյան քաղաքական իրականությունում։ Խոսրով Հարությունյանը մի միտք է արտահայտել, որից հետո նրան կարելի է անմեղսունակության ախտանիշով ուղարկել վաստակած թոշակի։ Այսպես, ըստ Խոսրով Հարությունյանի, «Սուրիկ Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում»։
Փաստորեն, Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որը հայտնի է մի շարք «քաջագործություններով»՝ Բուդաղյան եղբայրներից սկսած՝ գործարար կնոջ ծեծով վերջացրած, իրեն չի սպառել, ու դեռ մի բան էլ կարող է նման մարդը շարունակել գտնվել պետական կառավարման ոլորտում։
Խոսրով Հարությունյանը երբեք չի փայլել իր բարոյական կերպարով, բայց սա արդեն չափազանց է։ Չնայած, կարելի է դրան ըմբռնումով մոտենալ. չէ՞ որ նա միշտ առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝ «Ով էշ՝ ես փալան»։
Նման մտածողություն ունեցող ու բարոյական տեսանկյունից անընդունելի արտահայտություն անող մարդուն էլ դեռ թույլ են տալիս մտնել ուսանողական լսարան ու դասախոսություններ կարդալ։
Աննա Մովսիսյան