ՆԱՏՕ–ի գագաթաժողովում կքննարկվեն համաշխարհային անվտանգության մարտահրավերները
Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովի աշխատանքի երկրորդ և եզրափակիչ օրվա կենտրոնական իրադարձությունները կդառնան դաշինքի երկու նիստերը՝ 28 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ։ Ինչպես հաղորդել է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին դաշինքի ներկայացուցիչը, նրանք կքննարկեն «համաշխարհային անվտանգության մարտահրավերները և դաշինքի ադապտացումն ապագա աշխարհին», սպասվում է նաև երկու փաստաթղթի ընդունում՝ Տրանսատլանտյան դեկլարացիայի և կոմյունիկեի։
Գագաթաժողովի երկու փաստաթղթերից մեկում, ինչպես ենթադրվում է, ամրագրված է լինելու ռազմական հատկացումների «երկտոկոս նորմատիվը», որը պետք է կատարեն ՆԱՏՕ–ի բոլոր անդամները։ ՆԱՏՕ–ի անդամ 28 երկրներից միայն չորսն է կատարում այդ պահանջը։ Կարելի է փաստել, որ դաշինքի կենսունակությունն ԱՄՆ–ն է ապահովում՝ պատասխանատվություն կրելով նրա բյուջեի 75 տոկոսի համար, որը նաև ձգտում է, որպեսզի ծանրությունն իրենց վրա վերցնեն նաև մյուս դաշնակիցները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։