Աշխարհ

05.09.2014 12:21


ԱՄՆ պետդեպ. «Քերին կոչ է արել նախապատրաստել հասարակություններին»

ԱՄՆ պետդեպ. «Քերին կոչ է արել նախապատրաստել հասարակություններին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած Սարգսյան–Քերի–Ալիև հանդիպման մասին: Պետդեպի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետքարտուղար Ջոն Քերին իր խիստ մտահոգություններն է հայտնել հայ–ադրբեջանական շփման գծում վերջերս արձանագրված բռնությունների աճի առնչությամբ։

Նշվում է, որ 1994թ. կնքված հրադադարից հետո այդ դեպքերի արդյունքում ամենաշատ զոհերն են արձանագրվել։

ԱՄՆ–ը համոզված է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խաղաղության կհանգեցնեն երկու երկրների ժողովուրդներին և կնպաստեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը:

«Պետքարտուղար Քերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և խաղաղության հասնելու համար իրենց հասարակություններին պատրաստելու լրացուցիչ քայլեր ձեռնարկել»,-ասված է Պետդեպի հայտարարության մեջ:

Քերին նաև հորդորել է Սարգսյանին և Ալիևին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և ողջունել է կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելու հարցում կողմերի պատրաստակամությունը:

Քերին կոչ է արել կողմերին ներգրավվել ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի նախագահի կողմից առաջարկած և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գտնվող բանակցային ձևաչափի աշխատանքներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը