Կարծիք

05.09.2014 12:06


Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Վերջերս դեռ օր չի եղել, որ ծանոթանամ լրատվական հոսքերին ու մի դրական բան տեսնեմ` կապված Սերժ Սարգսյանի նախագահության հետ: Ուրեմն, համաձայն վերջին տեղեկությունների` Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 26,2 մլրդ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.41%-ը, իսկ ահա 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը: Փաստորեն, ժամկետանց վարկերի ծավալն աճել է 0,21 տոկոսով, և դա հաստատ էն աճը չէ, որը կարող է մեզ ուրախացնել: Բա էլ ի՞նչ էիք ուզում: Մեր երկրում օրից օր ավելանում է էն մարդկանց թիվը, ովքեր ստիպված են վարկ վերցնել, որպեսզի կարողանան մի այլ վարկը մարել, և դա դառնում է մի փակ շղթա, երբ մարդը հայտնվում է «հարկային թակարդում»:

Իսկ հաշվի առնելով էն, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը օրից օր էլ ավելի խայտառակ է դառնում (օրինակ՝ վերջրես Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է պետությունների մրցունակության 2014-2015թթ. վարկանշային աղյուսակը, որում նշվում է, որ ավելի քան 20 կետով վատթարացել են ՀՀ-ում աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացածության հենասյուների ցուցանիշները, դե, էլ չեմ խոսում խայտառակ գնաճի, օդից հորինած հարկատեսակների, տաբեր տիպի կարմիր գծերի ու արագաչափերի, մանր, միջին և արդեն իսկ խոշոր բիզնեսի դեմ իշխանությունների արշավների, արտաքին ներդրումների կրճատման և այլ նմանատիպ երևույթների մասին), ապա կարելի է ենթադրել, որ էս թիվը օրից օր էլ ավելի է աճելու (թեև ասեմ, որ վերջերս ականատես դարձա էն բանի, թե ինչպես են մարդիկ պարզապես իրենց տունը վաճառում, վարկը փակում և արտագաղթում Հայաստանից): Եվ եթե մարդիկ էդ վարկերը վերցնեին էն բանի համար, որ, ասենք թե, տուն գնեն, լավ մեքենա և այլն, դեռ մի կերպ հասկանալի կլիներ, բայց մեր երկրում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդիկ վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան ծայրը ծայրին կպցնել ու, ասենք թե, իրենց երեխային քիչ թե շատ նորմալ տեսքով դպրոց ճանապարհեն: Սրան ենք հասել.....ավելի ճիշտ, սրան են հասցրել մեզ Սերժն ու իր թիմը, որի անդամներից մեկը, օրինակ, հիմա ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում վայելում է բյուջեից փոշիացված միլիոնները:

Սա է իրականությունը... Իսկ թե կմերվենք մենք էդ իրականության հետ, արդեն ժամանակը ցույց կտա...թեև խնդիրը նաև այն է, որ արդեն ժամանակ էլ չի մնացել, քանի որ եթե մեր երկիրը էս տեմպերով շարունակի հետընթաց ապրել, մենք բոլորս մի օր այլ երկրի կազմում կարթնանանք:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը