Քաղաքական

05.09.2014 11:19


Սուրիկ Խաչատրյանը մարզպետ դառնալու առաջարկ չի ստացել

Սուրիկ Խաչատրյանը մարզպետ դառնալու առաջարկ չի ստացել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքի ղեկավար կրկին կարող է նշանակվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով չէր բացառել, որ հնարավոր է՝ պաշտոնի անցնի։

Սակայն, «Չորրորդ իշխանության» հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սյունիքի մարզպետ դառնալու ցանկություն չունի:
Նա նշել է. «Ինձ առաջարկություն չի եղել, ես էլ ոչինչ չեմ կարող ասել»:
Նախկին մարզպետի խոսքով՝ իր համար անսպասելի էր Վահե Հակոբյանի հրաժարականը։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը