«30-ական թվականներին էլ ժողովրդական լայն զանգվածներ դիմում էին համապատասխան մարմիններին»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Հիսունից ավելի դիմում ունենք, որտեղ քաղաքացիները դիմում են ճանապարհային ոստիկանությանը` հարակից տարածքներում արագաչափ սարքեր տեղադրելու համար»: «ՉԻ»-«Ինչ ուզում եք ասեք, բայց շատ մարդասեր են մեր ոստիկանները: Մի քանի շարքային քաղաքացիներ դիմում են գրում, և խնդրեմ` քաղաքը հեղեղված է արագաչափերով: 30-ական թվականներին էլ էր այդպես. ժողովրդական լայն զանգվածներ դիմում էին համապատասխան մարմիններին` խնդրելով անհաշտ պայքար մղել ժողովրդի թշնամիների դեմ, և միանգամից միլիոնավոր մարդիկ հայտնվում էին ճամբարներում:
Ի դեպ, հետաքրքիր է, եթե ոչ թե 50, այլ 50 հազար քաղաքացիներ դիմեն ճանապարհային ոստիկանությանը և խնդրեն հանել արագաչափերն ու տեսախցիկները, ոստիկանությունը նույն եռանդով կկատարի՞ այդ խնդրանքը: Թե՞ դա կգնահատվի որպես ժողովրդի թշնամիների դավադրություն` ուղղված մեր պետականության, բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների անձնական բարեկեցության խարխլմանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
«30-ական թվականներին էլ ժողովրդական լայն զանգվածներ դիմում էին համապատասխան մարմիններին»
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Հիսունից ավելի դիմում ունենք, որտեղ քաղաքացիները դիմում են ճանապարհային ոստիկանությանը` հարակից տարածքներում արագաչափ սարքեր տեղադրելու համար»:
«ՉԻ»-«Ինչ ուզում եք ասեք, բայց շատ մարդասեր են մեր ոստիկանները: Մի քանի շարքային քաղաքացիներ դիմում են գրում, և խնդրեմ` քաղաքը հեղեղված է արագաչափերով: 30-ական թվականներին էլ էր այդպես. ժողովրդական լայն զանգվածներ դիմում էին համապատասխան մարմիններին` խնդրելով անհաշտ պայքար մղել ժողովրդի թշնամիների դեմ, և միանգամից միլիոնավոր մարդիկ հայտնվում էին ճամբարներում:
Ի դեպ, հետաքրքիր է, եթե ոչ թե 50, այլ 50 հազար քաղաքացիներ դիմեն ճանապարհային ոստիկանությանը և խնդրեն հանել արագաչափերն ու տեսախցիկները, ոստիկանությունը նույն եռանդով կկատարի՞ այդ խնդրանքը: Թե՞ դա կգնահատվի որպես ժողովրդի թշնամիների դավադրություն` ուղղված մեր պետականության, բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների անձնական բարեկեցության խարխլմանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: