«Պետք է ամուսնալուծության համար պետական տուրք սահմանել»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Երեկ Կառավարության նիստի ժամանակ խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել է, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ պարզաբանել է, որ դա իր գործունեության արդյունքը չէ:
«ՉԻ»- Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ամուսնալուծություններն ունենում են երեք հիմնական պատճառ՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, ամուսինների միջև բարոյահոգեբանական և այլ բնույթի անհամատեղելիություններ և Հովհաննես Մանուկյանի գործունեությունը: Բարեբախտաբար, մեր դեպքում երկրորդ պատճառը բացառվեց, հիմա արդեն իրական պատճառը գտնելն ավելի հեշտ կլինի: Իսկ եթե իշխանություններն ուզում են այնպես անել, որ ամուսնալուծությունների թիվը նվազի, դա հեշտ է: Պետք է ամուսնալուծության համար պետական տուրք սահմանել, ընդ որում` շատ մեծ:
Չէ, ամուսնալուծությունն, իհարկե, պիտի ձրի լինի: Փոխարենը՝ ամուսնալուծության համար պետք է կենսաչափական վկայական տրվի, որը կարժենա, ասենք, մի երկու միլիոն դրամ: Այ այդ դեպքում, ընտանիքներ չեն քայքայվի, քայքայվելու դեպքում էլ պետությունը միայն կշահի: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
«Պետք է ամուսնալուծության համար պետական տուրք սահմանել»
Երեկ Կառավարության նիստի ժամանակ խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել է, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ պարզաբանել է, որ դա իր գործունեության արդյունքը չէ:
«ՉԻ»- Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ամուսնալուծություններն ունենում են երեք հիմնական պատճառ՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, ամուսինների միջև բարոյահոգեբանական և այլ բնույթի անհամատեղելիություններ և Հովհաննես Մանուկյանի գործունեությունը:
Բարեբախտաբար, մեր դեպքում երկրորդ պատճառը բացառվեց, հիմա արդեն իրական պատճառը գտնելն ավելի հեշտ կլինի: Իսկ եթե իշխանություններն ուզում են այնպես անել, որ ամուսնալուծությունների թիվը նվազի, դա հեշտ է: Պետք է ամուսնալուծության համար պետական տուրք սահմանել, ընդ որում` շատ մեծ:
Չէ, ամուսնալուծությունն, իհարկե, պիտի ձրի լինի: Փոխարենը՝ ամուսնալուծության համար պետք է կենսաչափական վկայական տրվի, որը կարժենա, ասենք, մի երկու միլիոն դրամ: Այ այդ դեպքում, ընտանիքներ չեն քայքայվի, քայքայվելու դեպքում էլ պետությունը միայն կշահի:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: