Լրահոս

05.09.2014 09:38


Քիմիական նյութը տեղափոխվել է հատուկ տարածք

Քիմիական նյութը տեղափոխվել է հատուկ տարածք

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում մոտ 30 տարի է՝ ծծմբական փոշի և «ԴՏՏ» տեսակի (դիոդատրանզիստորային տրաբանական տարրեր) քիմիական նյութեր կան. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Բնակչության պաշտպանության և ԱՀՎԿ վարչության ճառագայթային քիմիական կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչը նյութը տեղափոխել է հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը