Չեմ կարծում, որ նոր բաներ եմ բացահայտելու, բայց մի քանի հանգամանքներ հաշվի առնելով` ստիպված եմ որոշ կետեր հիշեցնել և կարևոր խնդրի անդրադառնալ:
Որևէ մեկը, այդ թվում` իշխանությունները, չի կարող ժխտել, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը պարտություններ է գրանցել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում: Ներքինի մասին ամենախոսունը վիճակագրական ծառայության ներկայացրած մակրոտնտեսական ցուցանիշներն են և արտագաղթի ծավալները:
Դե, իսկ արտաքին քաղաքական ոլորտի ձախողումների մասին կարելի է հատորներ գրել:
Քաղաքագիտական հզորագույն գիտելիքներ պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ ստեղծված իրավիճակից ելքը ներքին կյանքում արմատական փոփոխություններն են, իսկ փոփոխություններին հասնելու ճանապարհը` քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիան: Հետևաբար, բոլոր այն քաղաքական ուժերն ու հանրության ակտիվ շերտերը, որոնք իրական փոփոխությունների են ձգտում, պետք է ջանքերը մեկտեղեն, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե լոյալ գտնվեն իրար նկատմամբ:
Միակ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Այդ քաղաքականության փոփոխության կարևոր նախապայմանն է իշխանափոխությունը, որի համար, կրկնեմ, լայն կոնսոլիդացիա է պետք: Հակառակ պարագայում կկռվեք դուք,կշահիՍերժ Սարգսյանը, ու կտուժի Հայաստանը: Իսկ այդ դեպքում մեղավորը միայն գործող իշխանությունը չի լինի: Մեղավոր կլինեն բոլոր նրանք, ովքեր փոփոխություններին հասնելուց առավել կարևորում են միմյանց հրաժարականները պահանջելը:
Եվ ուրեմն, պետք է հասունություն ցուցաբերել և սթափվել, ավելի ճիշտ՝ զերծ մնալ քաղաքականապես անհեռանկար քայլերից և զբաղվել ամենակարևորով:
Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը