«Ի՞նչն է միավորում Արտաշես Գեղամյանին ու Ստյոպա Սաֆարյանին»
Գոյություն ունի մարդկանց մի տեսակ, որոնք իրենց կյանքում նպատակ են դրել ինչ-որ պաշտոն զբաղեցնել, ու կարևոր չէ, թե ինչ պաշտոն՝ թաղապետ, կոլխոզի տնօրեն, քաղաքագետ, պատգամավոր: Մարդիկ պարզապես ուզում են պաշտոն ունենալ՝ սեփական ինքնասիրությունը բավարարելու ու սեփական գրպանի պարունակությունը լցնելու համար: Ու սրան հասնելու համար այս մարդիկ պատրաստ են գրեթե ամեն ինչի:
Տարիներ առաջ՝ մինչև Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելը, Արտաշես Գեղամյանը ծնկաչոք խնդրում էր Ռոբերտ Քոչարյանին իրեն նշանակել վարչապետ: Երբ Գեղամյանը հասկացավ, որ այդ պաշտոնն իրենը չի լինի, նա սկսեց պայքարել Քոչարյանի ու այդ ժամանակվա իշխանությունների դեմ: Էլ բան չէր մնացել, որ Գեղամյանը չասեր իշխանությունների դեմ, Նիկոլը կերազեր նման արտահայտություններ ու քննադատական հայտարարություններ ունենալ: Օրինակ՝ Մամիկոնիչն ասել էր, որ այն մարդը, ում անունը կկապեն Սերժ Սարգսյանի հետ, կվարկաբեկվի: Բայց տարիներն անցան, ու արդեն «դեպուտատի մանդատի» համար Գեղամյանը մոռացավ ամեն ինչ. սկսեց ծառայել Սերժ Սարգսյանին, բայց, նեղված լինելով Քոչարյանից, որը իրեն տարիներ առաջ չի գնել, Գեղամյանը իներցիայով շարունակում է քննադատել Քոչարյանին:
Հետևելով «Ժառանգությունից» վտարված Ստյոպա Սաֆարյանի գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրան ժամանակին «от ворот поворот» են արել ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, Քոչարյանն իրեն երևի տարիներ առաջ չի գնել, դրա համար նա այսօր նման նվիրված կերպով ծառայում է Սերժին, որն իրենց, եթե չեմ սխալվում, ինչ-որ հետազոտական կենտրոն կամ ՀԿ է նվիրել:
Նկատե՛ք՝ Սաֆարյանը պայքարում է 2017/18 թթ. ընտրություններին Քոչարյանի վերադարձը թույլ չտալու համար, բայց դրա հետ մեկտեղ՝ ծպտուն չի հանում այն մասին, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանա փոխել Սահմանադրությունը, նա հավերժ կիշխի, ու ոչ թե 2017 և 2018 թթ. ընտրությունները չեն լինի, այլ ընդհանրապես մեր երկրում, կարելի է ասել, կվերանա ընտրությունների ինստիտուտը: Ահա այսպես, երկու հոգի, որոնք նպատակ են դրել պաշտոն ունենալ, պայքարում են հանուն Սերժ Սարգսյանի ու ընդդեմ հայ ժողովրդի: Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
«Ի՞նչն է միավորում Արտաշես Գեղամյանին ու Ստյոպա Սաֆարյանին»
Գոյություն ունի մարդկանց մի տեսակ, որոնք իրենց կյանքում նպատակ են դրել ինչ-որ պաշտոն զբաղեցնել, ու կարևոր չէ, թե ինչ պաշտոն՝ թաղապետ, կոլխոզի տնօրեն, քաղաքագետ, պատգամավոր: Մարդիկ պարզապես ուզում են պաշտոն ունենալ՝ սեփական ինքնասիրությունը բավարարելու ու սեփական գրպանի պարունակությունը լցնելու համար: Ու սրան հասնելու համար այս մարդիկ պատրաստ են գրեթե ամեն ինչի:
Տարիներ առաջ՝ մինչև Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելը, Արտաշես Գեղամյանը ծնկաչոք խնդրում էր Ռոբերտ Քոչարյանին իրեն նշանակել վարչապետ: Երբ Գեղամյանը հասկացավ, որ այդ պաշտոնն իրենը չի լինի, նա սկսեց պայքարել Քոչարյանի ու այդ ժամանակվա իշխանությունների դեմ: Էլ բան չէր մնացել, որ Գեղամյանը չասեր իշխանությունների դեմ, Նիկոլը կերազեր նման արտահայտություններ ու քննադատական հայտարարություններ ունենալ: Օրինակ՝ Մամիկոնիչն ասել էր, որ այն մարդը, ում անունը կկապեն Սերժ Սարգսյանի հետ, կվարկաբեկվի: Բայց տարիներն անցան, ու արդեն «դեպուտատի մանդատի» համար Գեղամյանը մոռացավ ամեն ինչ. սկսեց ծառայել Սերժ Սարգսյանին, բայց, նեղված լինելով Քոչարյանից, որը իրեն տարիներ առաջ չի գնել, Գեղամյանը իներցիայով շարունակում է քննադատել Քոչարյանին:
Հետևելով «Ժառանգությունից» վտարված Ստյոպա Սաֆարյանի գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրան ժամանակին «от ворот поворот» են արել ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, Քոչարյանն իրեն երևի տարիներ առաջ չի գնել, դրա համար նա այսօր նման նվիրված կերպով ծառայում է Սերժին, որն իրենց, եթե չեմ սխալվում, ինչ-որ հետազոտական կենտրոն կամ ՀԿ է նվիրել:
Նկատե՛ք՝ Սաֆարյանը պայքարում է 2017/18 թթ. ընտրություններին Քոչարյանի վերադարձը թույլ չտալու համար, բայց դրա հետ մեկտեղ՝ ծպտուն չի հանում այն մասին, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանա փոխել Սահմանադրությունը, նա հավերժ կիշխի, ու ոչ թե 2017 և 2018 թթ. ընտրությունները չեն լինի, այլ ընդհանրապես մեր երկրում, կարելի է ասել, կվերանա ընտրությունների ինստիտուտը:
Ահա այսպես, երկու հոգի, որոնք նպատակ են դրել պաշտոն ունենալ, պայքարում են հանուն Սերժ Սարգսյանի ու ընդդեմ հայ ժողովրդի:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից