Լրահոս

04.09.2014 16:05


Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի համար՝ 40 մլն դրամ

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի համար՝ 40 մլն դրամ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը:
Գործադիրը հավանություն է տվել նաև օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և հիմնական գնահատման հաշվետվության օրինակելի բովանդակությունը. փաստաթղթի նպատակն է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգերը:

Այս խորագրի վերջին նյութերը