Լրահոս

04.09.2014 15:39


ՌԱԿ–ից հետ են վերցրել 840 քառ. մետր մակերեսով շենքն ու հողամասը

ՌԱԿ–ից հետ են վերցրել 840 քառ. մետր մակերեսով շենքն ու հողամասը

Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը՝ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Բացի այդ, մինչև ս.թ. մարտի 31-ը մաս-մաս պետք է վճարվեր վաճառքի գինը:

Քանի որ Ռամկավար ազատական կուսակցությունը մինչ օրս որևէ վճարում չի կատարել, Կառավարությունն այսօր չեղյալ է ճանաչել իր նշված որոշումը:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գերադասելի է համարել նման տարածքներն, օտարելու փոխարեն, տրամադրել պետական գերատեսչություններին, որոնք վարձակալության զգալի գումար են ծախսում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը