ԼՂՀ վարչապետի խոսնակ. «Նորաթուխ նախագահ Էրդողանը, կարծես թե, արագ մտավ դերի մեջ»
Նորաթուխ նախագահ Էրդողանը, կարծես թե, արագ մտավ դերի մեջ՝ իրեն վերագրելով չափազանց ավելին թե՛ թյուրք եղբայրների համար «փաստաբանության», թե՛ տարածաշրջանին «խաղաղություն» բերելու հարցերում: Մերթընդմերթ փորձելով «միջնորդությամբ» հանդես գալ արցախյան հակամարտության լուծման հարցում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, երբեք չկարողացավ կամ չցանկացավ թաքցնել իր ընդգծված թշնամական կողմնապահությունը: Հիմա էլ աչքն ունքից բարձրացել է ու ցանկանում է ՆԱՏՕ-ին խառնել այս հարցում: Բնականաբար, ՆԱՏՕ-ն այդքան միամիտ չէ սադրանքի տրվելու համար, սակայն Անկարայի հերթական քայլը պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև միջնորդ պետություններին: Չցանկանալով նմանատիպ վարքի պատճառներին և հետևանքներին խորությամբ անդրադառնալ՝ ուղղակի մի հետևություն կուզեի բխեցնել: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ին անդամ պետությունները կարող են դիմել օգնության համար, սակայն որ դա հնարավոր է ոչ սեփական խնդիրների լուծման նպատակով, առնվազն ծիծաղելի է: Հետևաբար, եթե Անկարան իրոք լուրջ է տրամադրված, ուրեմն ինքն իրեն դիտարկում է որպես հակամարտության կողմ: Հ.Գ. Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ վատ չի ստացվում «անպոչ գդալի» դերի փոխադարձ ստանձնումը՝ հանուն եղբայրական պետության:
ԼՂՀ վարչապետի խոսնակ. «Նորաթուխ նախագահ Էրդողանը, կարծես թե, արագ մտավ դերի մեջ»
Նորաթուխ նախագահ Էրդողանը, կարծես թե, արագ մտավ դերի մեջ՝ իրեն վերագրելով չափազանց ավելին թե՛ թյուրք եղբայրների համար «փաստաբանության», թե՛ տարածաշրջանին «խաղաղություն» բերելու հարցերում:
Մերթընդմերթ փորձելով «միջնորդությամբ» հանդես գալ արցախյան հակամարտության լուծման հարցում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, երբեք չկարողացավ կամ չցանկացավ թաքցնել իր ընդգծված թշնամական կողմնապահությունը: Հիմա էլ աչքն ունքից բարձրացել է ու ցանկանում է ՆԱՏՕ-ին խառնել այս հարցում: Բնականաբար, ՆԱՏՕ-ն այդքան միամիտ չէ սադրանքի տրվելու համար, սակայն Անկարայի հերթական քայլը պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաև միջնորդ պետություններին:
Չցանկանալով նմանատիպ վարքի պատճառներին և հետևանքներին խորությամբ անդրադառնալ՝ ուղղակի մի հետևություն կուզեի բխեցնել: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ին անդամ պետությունները կարող են դիմել օգնության համար, սակայն որ դա հնարավոր է ոչ սեփական խնդիրների լուծման նպատակով, առնվազն ծիծաղելի է: Հետևաբար, եթե Անկարան իրոք լուրջ է տրամադրված, ուրեմն ինքն իրեն դիտարկում է որպես հակամարտության կողմ:
Հ.Գ. Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ վատ չի ստացվում «անպոչ գդալի» դերի փոխադարձ ստանձնումը՝ հանուն եղբայրական պետության:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ
Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից