Իրական ու կեղծ գաղափարները նույն լույսն ու խավարն են։ Հանուն զարգացման գաղափարը (անկախ նրանից, թե որքանով է այն իրատեսական) բոլոր դեպքերում տանելու է առաջընթացի։ Կեղծ գաղափարն անխուսափելիորեն փոշիանալու է՝ շատ դեպքերում ունենալով ողբերգական ավարտ այն տարածողների համար։
Սոկրատեսը դատապարտվեց մահապատժի «նոր կուռքերի քարոզման» մեղադրանքով։ «Պետական թույնը» նա պետք է խմեր այն բանի համար, ինչը դարեր անց քարոզվելու էր՝ մարդկության համար դառնալով առանցքային գաղափարներից մեկը։
Սոկրատեսի դատավճիռը հետաձգվեց 30 օրով։ Նրա աշակերտները փորձեցին փիլիսոփային համոզել դիմել փախուստի։ Սոկրատեսը հրաժարվեց հանուն գաղափարի։ Իր իսկ համոզմունքները Սոկրատեսին անմահացրին՝ լուսավոր գաղափարի արդյունքը։
Ֆաշիզմի գաղափարախոսության գլխավոր տարածողը Գեբելսն էր։ Նրա քարոզչական հնարքներն իսկապես բացառիկ էին այն ժամանակների համար։ Կարճաժամկետ կտրվածքով դրանք ունեցան հաջողություն, սակայն «արիականության» հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող Գեբելսն անտեսել էր մի կարևոր հանգամանք՝ կեղծ գաղափարը երկար կյանք չունի, իսկ դրա տարածումը բումերանգ է։
Գեբելսը կնոջ հետ միասին ինքնասպան եղավ՝ նախապես սպանելով իրենց 6 զավակներին։ Կեղծ գաղափարը սպանեց ոչ միայն դրա գլխավոր տարածողներից մեկին, այլև ավերակների վերածեց այն երկիրը, որն ուզում էին իբր համաշխարհային դոմինանտ սարքել։
Ի՞նչ էին (են) հայտարարում ու քարոզում Հայաստանի գործող իշխանությունն ու նրա բարձր հովանու ներքո գտնվող դեմքերը՝ «Հայկական աշխարհի» կառուցո՞ւմ, տարածաշրջանային կենտրոն դառնալու Հայաստանի իրատեսական հնարավորությո՞ւն, առանց նախապայմանների հայ–թուրքական սահմանի բացո՞ւմ, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրո՞ւմ, սահմանադրական փոփոխություննե՞ր...
Սոկրատեսի ու Գեբելսի տարբերությունը

Բացառապես կե՛ղծ գաղափարներ...
Վախթանգ Մարգարյան